Thursday, April 24, 2008
Նախաբանի փոխարեն
Արդեն մի քանի ամիս է, ինչ մտածում էի այստեղ գրանցվելու մասին: Չեմ կարող ասել թե ինչու այդքան ժամանակ չէի գրանցվում, ինչպես նաև չեմ կարող ասել թե ինչու այսօր որոշեցի գրանցվել: Անգամ չգիտեմ թե կգրեմ այստեղ արդյոք ընդհանրապես, թե սա իմ վերջին գրառումն է: Սակայն վստահ եմ մի բանում` այս էջն այցելող սակավաթիվ մարդիկ (եթե իհարկե այցելու լինի) ստիպված չեն կարդալ իմ գրառումները, ուստի այս էջի առկայությունը չի սահմանափակում որևէ մեկի ազատությունները և ես հետագա խնդիրներ չեմ ունենա բնապահպանության, արդարադատության նախարարությունների և ՀՀ գլխավոր դատախազության հետ: Ոգեշնչված զգալով այս փաստից սկսում եմ:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment