Thursday, April 24, 2008

Նամակ Հ1-ին

Հանդիսանալով Հիմա երիտասարդական նախաձեռնության "Խոսքի Ազատություն" խմբի անդամ ինձ վրա վերցրեցի Հ1-ին նամակի նախագիծ մշակելու նախաձեռնությունը: Վերջին անգամ նամակ գրել էի 2006թ. հունվարին, Բարձրագույն Որակավորման Հանձնախողով՝ խնդրելով, որ ուսումնասիրեն ընդունեն գործերս և ինձ շնորհեն ֆիզ-մաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այն ժամանակ վստահ էի, որ նամակն անիմաստ չէ և այդ գիտական աստիճանն անպայման կստանամ: Այժմ վստահ եմ, որ Հ1 անգամ չի կարդա նամակս, ուր մնաց արձագանքեն: Բայց ամեն դեպքում չալարեցի և ահա թե ինչ ստացվեց.

------------- ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ -------------


Բոլորիս համար ակնհայտ էր, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների որակը վերջնականապես ձևավորելու է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը: Զբաղված լինելով Արևմուտքից ընտրական պրոցեսների բացասական կողմերը քողարկելով, մեր իշխանությունների ռեսուրսները չհերիքեցին նույնանման ուշադրության արժանացնել նաև հայ քաղաքացուն: Ուստի առճակատումն անխուսափելի էր…
Սակայն անգամ ամենահոռետես քաղաքացիները չէին ակնկալում, որ այն կբերի այսքան ողբերգական ներքին զարգացումների: Կան զոհվածներ, կան ձերբակալվածներ, կան վիրավորներ, կան ընկճվածներ… միայն շահող չկա: Այս ամենի արդյունքում տուժեց հայությունը: Տևական ընդմիջումից հետո կրկին պառակտվեց մեր հասարակությունը: Եվ այդ պառակտումը հատկապես զգալի է երիտասարդության շրջանում: Էությամբ լինելով ըմբոստ և ազատատենչ նրանք բաժանվեցին երկու, իրար չընկալող ու չհասկացող ճամբարների: Իրար հետ մեծացած, միասին մանկությունն անց-կացրած քսանամյա տղաներն այսօր պատրաստ են իրար ծեծել: Եվ դրա պատճառը միակն է` նրանք ստացել են տեղեկատվություն տարբեր լրատվամիջոցներից: Նրանք տիրապետում են բացարձակապես իրարամերժ տեղեկությունների, ուստի իրար չեն կարող լսել ու հասկանալ:
Մենք չենք պատրաստվում անդրադառնալ միակողմանի ինֆորմացիայի տարածման գործում Ձեր հեռուստաալիքի մասնաբաժնին, սակայն բոլորին է ակնհայտ, որ այսօր հասարակության կողմից Հանրային Հեռուստաալիքը չի ընկալվում որպես հանրային: Այդ իսկ պատճառով պահանջում ենք ձեզանից կամք դրսևորել և լինել այն հեռուստաալիքը, որի առաքելությունը Դուք ունեք և որի համար ֆինանսավորում եք ստանում պետական բյուջեից: Մենք պահանջում ենք, որպեսզի դուք կատարեք Ձեր նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները, մասնավորապես

1. տրամադրել ամբողջական և անաչառ տեղեկատվություն,
2. անդրադառնալ հասարակությանը հուզող հարցերին:

Եթե առաջին պահանջը կատարելու համար պարզապես պետք է վերացնել գրաքննությունը ձեր հեռուստաալիքում, ապա երկրորդ պահանջը կյանքի կոչելը միգուցե այնքան էլ հեշտ չէ: Մենք Ձեզ կոչ ենք անում սկսել երիտասարդությունից, ոչ միայն որովհետև (ինչպես վերը նշվեց) այն մեր հասարակության ամենազգայուն մասն է, այլ նաև այն պատճառով, որ երիտասարդությունն է ցանկացած ազգի հպարտությունն ու շարժիչ ուժը, ուստի մենք պարտավոր ենք այնպես անել, որ մեր երիտասարդները լինեն միասնական և համերաշխ:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում Ձեր եթերում ժամանակ հատկացնել և բանավեճերի միջոցով գտնել շփման եզրեր այլախոհ երիտասարդների միջև: Մեր խորին համոզմամբ դրա ամենաարդյունավետ միջոց հանդիսանում է այլակարծիք երիտասարդների և հասարակության կողմից ընդունված և հարգված այրերի միջև առողջ բանավեճը:
Սակայն, եթե այդպիսի հաղորդումների ընթացքում դուք հրավիրեք միայն ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀՇ, ԱՄ կամ այլ կուսակցությունների երիտասարդական թևերի կամ ԲՈՒՀ-երի քաղաքկանացված ուսանողական խորհուրդների անդամների և ծավալեք “ֆիկտիվ” և բովանդակությունից զուրկ քննարկում, ապա վստահ եղեք, որ այդ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, քանզի հասարակությունը վաղուց է հոգնել նման թատերական խեղկատակություններից:
Մենք հետամուտ ենք լինելու այս առաջարկի կյանքի կոչմանը և պատրաստ ենք օգնել հնարավորի սահմաններում: Իսկ եթե զգաք իրական բանավիճելու պատրաստ մարդկանց կարիք, ապա “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնության հարյուրավոր անդամներից յուրաքանչյուրը Ձեր տրամադրության տակ է:

24.04.2008 “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնություն

Самый худший теннисист мира

Британский теннисист Роберт Ди, который уже успел получить титул самого худшего игрока в мире, после 54 неудачных попыток наконец-то выиграл свой первый матч в карьере, сообщает ВВС.

Знаменательное событие случилось на турнире серии «Фьючерс» в Испании. В квалификационном турнире 21-летний Ди обыграл Аржанга Дерахшани из США со счетом 6:4, 6:3.

Свою одиссею Роберт Ди начал в апреле 2005 года в Мексике. С тех пор на протяжении трех лет он терпел одно поражение за другим и никак не мог одержать свою первую победу, даже играя на турнирах самого низкого уровня. Он гонялся за первой победой по всему свету, от Сенегала до Колумбии, но счастье настигло его недалеко от Барселоны.

Правда, радость молодого британца длилась недолго: после победы над американцем в первом круге он потерпел свое юбилейное 55-е поражение во втором раунде квалификации от поляка Артура Романовски (Польша) - 3:6, 1:6.

Ди заработал за свою карьеру около 2,3 тысяч долларов, а самое высокое место в мировом рейтинге он занимал в мае 2005 года, когда забрался на 1466-ю строчку.

источник EUROSPORT.

Если посчитать, то в среднем за каждое поражение он заработывал 2300/54 = 42$. То есть не менее 30$/час.

Նախաբանի փոխարեն

Արդեն մի քանի ամիս է, ինչ մտածում էի այստեղ գրանցվելու մասին: Չեմ կարող ասել թե ինչու այդքան ժամանակ չէի գրանցվում, ինչպես նաև չեմ կարող ասել թե ինչու այսօր որոշեցի գրանցվել: Անգամ չգիտեմ թե կգրեմ այստեղ արդյոք ընդհանրապես, թե սա իմ վերջին գրառումն է: Սակայն վստահ եմ մի բանում` այս էջն այցելող սակավաթիվ մարդիկ (եթե իհարկե այցելու լինի) ստիպված չեն կարդալ իմ գրառումները, ուստի այս էջի առկայությունը չի սահմանափակում որևէ մեկի ազատությունները և ես հետագա խնդիրներ չեմ ունենա բնապահպանության, արդարադատության նախարարությունների և ՀՀ գլխավոր դատախազության հետ: Ոգեշնչված զգալով այս փաստից սկսում եմ:

Редко, но метко

В юношеские годы я говорил редко, но метко. Сейчас говорю часто но не очень метко. Мои друзья на это не очень то жалуются. Теперь аналогичный вопрос стоит в этом журнале. С какой частотой стоит писать? Сексопотолог сказал бы что каждый человек сугубо индивидуален и никаких правил нету. Вот поэтому буду писать по мере желаний и по мере возможностей.